Փետրվարի 12-ին` ժամը 13:30-ից, ժամանակավորապես դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստանի Հանրապետություն՝ Կազբեկի շրջանում տեղի ունեցած քարաթափման հետևանքով Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վնասվելու պատճառով:
Իրականացվում են վերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտի և գազամատակարարման վերականգնման մասին կտեղեկացվի լրացուցիչ:
Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների: